Շատերի ուշադրությունը, սակայն, գրավել է այն հանգամանքը, որ ֆուբոլային երկրպագուներից շատերը հենց մարզադաշտում երկրպագել են ոչ թե մեր, այլ պորտուգալական թիմին՝պայմանավորված Ռոնալդուի գործոնով: Շատերի մոտ սա լուրջ տարակուսանք է առաջացրել, իսկ ոմանք հեռուն գնացող եզրակացություններ են արել, որ դժվար է թերևս սուբյեկտիվ համարել:
Ինչո՞ւ, ի՞նչը կարող էր մեզ նման դեգրադացման հանգեցնել: Իրականում ոչ մի տարօրինակ բան էլ տեղի չի ունեցել. եթե մի երկրի ղեկավար ասենք Վաշինգոտոնում կապիտուլացվելուց ոգևորություն է ապրում, գերազանցության նշան է ցույց տալիս՝ Իլհամի հետ Թրամփի առաջ բութը տնկելով այն դեպքում, երբ ստացողը թուրքն է, տվողը՝ ինքը, է՛լ ինչի՞ց կարելի է զարմանալ: Կամ երբ «ռազդիվալկայում» Նիկոլը վրացիներին հաղթանակի կապակցությամբ Երևանում շնորհավորում էր, նույն սկզբունքո՞վ չէր առաջնորդվում. այս դեպքում շատերը երկրպագում էին Պորտուգալիային, այն դեպքերում Նիկոլը՝ վրացիներին ու Իլհամին:
ՔՊ-ական իշխանությունը չի կարող վատ ազդեցություն չթողնել մեզ վրա, չի կարող մեզ չզրկել ազգային արժանապատվությունից. միայն այն հանգամանքը, որ Արցախը ծախելուց հետո Նիկոլը շարունակեց մնալ վարչապետ, արդեն իսկ բավ է՝ երկրի նեքին մթնոլոորտն ու հասարակության որակը գնահատելու համար:
Նիկոլին հաջողվեց շատերին իջեցնել իր մակարդակին ու զրոյացնել, ինչը թեկուզ ցավալի, բայց անժխտելի իրողություն է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4590
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



