
1. Ադիբուդի
Մեզ կարող է թվալ, թե ադիբուդին անվնաս է և չի ծանրաբեռնում ստամոքսը, բայց բուսական հուղի նատրիումի աղի և դիացետիլի հսկայական քանակությունը թույլ չեն տալիս սպասել լավագույնին:
2. Չոր նախաճաշ
Դրանք, թվում է, լիարժեք նախաճաշ են` արագ ու համեղ, բայց մեկ չափաբաժնում կարող է լինել ավելի քան 500 կալորիա, չհաշված կաթը:
3. Անյուղ յոգուրտ
Փոքրիկ յոգուրտում կարող է լինել մինչև 15 գրամ շաքարավազ: Դրա փոխարեն ավելի լավ է օգտագործել սովորական մածուն սառեցված մրգերով և հատապտուղներով:
4. Սմուզի
Վերջերս նորաձև դարձած սմուզիների մեջ կա շաքարավազ, շոկոլադ և այլ գիրացնող սնունդ:
5. Անյուղ մաֆֆիններ
Մաֆինները վնասակար սնունդ են, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ և ածխաջրեր:
6. Վեգետերիանական պիցցա
Չգիտես ինչու բուսակերները համարում են, որ իրենց սննդակարգն ավելի օգտակար է և նպաստում է նիհարելուն, բայց անգամ մրգերում և բանջարեղենում մեծ քանակությամբ ածխաջրեր կան, էլ չենք ասում պիցցայի խմորի մասին:
7. Մրգային հյութ
Եթե դրանք նոր եք հյութաքամիչով պատրաստել, այո, շատ օգտակար է, բայց մոռացեք խանութներում վաճառվող հյութերի մասին:
8. Թեյային ըմպելիքներ
Մի ստեք ձեզ. թեյը համարվում է օգտակար ըմպելիք, երբ այն նոր եք պատրաստել, բայց ոչ այն ժամանակ, երբ խանութից թեյով պատրաստած ամեն աղբ եք գնում:
9. Սուշի
Չգիտես ինչու մտածում ենք, որ սուշին օգտակար է, քանի որ պատրաստված է ձկից, բանջարեղենից և բրնձից: Բայց մի մոռացեք, որ սուշիի հետ մատուցում են մայոնեց, պանիր և բազմատեսակ սոուսներ, որոնք մեծ քանակությամբ կալորիաներ են պարունակում:
10. Մարգարին
Մարգարինը պարունակում է տրանս-յուղեր և յուղերի այլ տեսակներ, որոնք վտանգավոր են առողջության համար: