Armlur.am-ը գրում է.


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում։
2023 թվականին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում էին բերման ենթարկել վարորդի։ Վարորդը, ըստ էության, չէր ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում էր հարվածել։

Վարորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի հարազատ եղբայրն է՝ Մուկուչ Մկրտչյանը։ Ամենայն հավանականությամբ, կրտսեր Մկրտչյանը նկատի էր ունեցել այն հանգամանքը, որ եղբայրը նախարար է և կարող է չենթարկվել պարեկային ծառայողների օրինական պահանջին։

Այս դեպքը չունեցավ որևէ հետևանք, ինչի արդյունքում երկու տարի անց կրկին Մուկուչ Մկրտչյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել