Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանում զգուշավոր լավատեսությամբ են նայում Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Դա ներդրում է տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու մեջ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/09/04/2272515.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



