Պարզվում է՝ նույնիսկ Չինաստանում «սելֆի» անելիս Աննան գիրք է կարդում. շնորհավորել է բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ և մաղթել շատ ընթերցանություն ու կրթություն, որ կարողանանք «Ճանաչել իմաստությունը և խրատը, հասկանալ հանճարների խոսքը»։ «Ի հեճուկս ջանքերիս՝ դե իհարկե չհասցրեցի գիրքս ավարտել մինչեւ Չինաստան ժամանելը։ Բայց ոչինչ։ Գրեթե կեսին եմ հասել եւ ամեն հարմար պահ օգտագործում եմ կարդալու համար…»,-մասնավորապես՝ գրել է «ընթերցասեր» Աննան ու մի լուսանկար հրապարակել:

Բայց Աննան իմաստությունից ու հանճարների խոսքից ի՞նչ է հասկանում: Եթե հասկացած լիներ, ապա ակնհայտորեն չէր մտնի արևմտաթուրքական մի այնպիսի ծրագրի տակ, որը ենթարդում է հայոց պետականության ավարտ: Եթե կարդացած լիներ, կիմանար, որ սովորաբար իր պես ագենտներին կա՛մ կուրատորներն են վերջում վերացնում, կա՛մ էլ ժողովուրդն է ինքնադատաստան տեսնում, թե՞ Աննային թվում է՝ եթե վերջում փախչի ասենք Չինաստան, իրեն ձեռք չեն տալու: Խփելու են ու կուտակած փողերը ձեռքից վերցնեն, ուղղակի հիմա շարունակում են հետը նեյնիմ-նեյնիմ անել, որ ստանձնած պարտկանաությունները մինչև վերջ կատարի, որ գործը կիսատ չթողնի:

Բայց ամենավատն այն է, որ եթե նույնիսկ աշխարհի բոլոր գրքերն ու գրվածքներն էլ Աննան կարդա, ուսումնասիրի հանճարների թողած ողջ գրական ժառանգությունն էլ, նրա արատավոր բնությունը չի փոխվելու, ավելի լավը չի դառնալու, ծայրահեղ եսասիրությունը խոնարհության չի վերածվելու. ինքնակրթության ու ինքնադասիտարակման համար արդեն շատ ուշ է,բանը բանից անցել է Աննայի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել