Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Սևանա լճի թերակղզու մոտ՝ ափից մոտ 200 մ հեռավորության վրա, 4 քաղաքացիներ գտնվում են ջրային փոխադրամիջոցի վրա և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կարճ ժամանակ անց փրկարարները ու ջրային վաշտի պարեկները մոլորված 4 քաղաքացիներին դուրս են բերել ափ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել