Նա սա ասել է՝ ապացուցելու ՔՊ-ի առեավելությունն ընդդիմության նկատմամբ՝մոռանալով մեջբերել որոշ թվեր: Որպես վիճակագություն նշենք, որ Գևորի մատնանշած ժամանակահատվածում՝ 2010-11 թթ.-ին ՀՀ պետական պարտքը կազմել է ընդամենը մոտ 3,44 միլիարդ դոլար: Որքա՞ն է այն հիմա, գիտե՞ք: 2025թ. մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 5,27 տրիլիոն դրամ կամ շուրջ 13,7 մլրդ դոլար մի դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել էր դրա մոտ կեսը՝ 6,7 մլրդ դոլար: Երբ այս վիճակագրությանը գումարում ես համաշխարհային տնտեսության աճի գործոնը (50-55%), ապա պատկերն ամբողջական է դառնում: Դե իսկ ուկրաինական պատերազմի դրական տնտեսական էֆեկտի մասին խոսելն ավելորդ է:
Այսպիսով՝ Գևորի խոսքերը պարզ պոպուլիզմ են թվում. գործ ունենք ոչ թե ՔՊ-ի տնտեսագիտական տաղանդի, այլ ՔՊ-ից անկախ գործոնների հետ՝ չհաշված պետական պարտքի անբնական մեծացումը, որի հարցը բավական լուրջ է:
Միաժամանակ հարց է առաջանում՝ եթե վերջին տարիներին տնտեսական աճն աննախադեպ է, ապա ինչո՞ւ են խոցելի խավերը շարունակում վատ ապրել. թոշակներն ու նպաստները ծիծաղելի են թվում հատկապես այն ինֆլյացիայի ֆոնին,որի մասին գևորները խոսել չեն սիրում:
Պատասխանը պարզ է՝ Նիկոլը փողերն իր իշխանությունը պահող ուժայիններին է բաշխում, որ ցույցերը ցրելու խնդիր չառաջանա,որ Աննան ազատության մեջ մնա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



