Արարատի մարզի Կանաչուտ գյուղում շտապօգնության ավտոմեքենան, որն այդ պահին հիվանդ էր տեղափոխում, բախվել է երկաթե սյանը, կա երկու վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29–ին` ժամը 22։40–ի սահմաններում։

Վթարի հետևանքով 2 տուժած տեղափոխվել են Արտաշատի ԲԿ։

Ոստիկանության քննչական վարչությունում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիրավորների ինքնությունը պարզվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել