Tert.am-ը գրում է․
Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ին, ընդդիմությունը 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին դեռ հլը շոկի մեջ էր, 13-ից սկսել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, ո՞նց անենք, որ նոր էսկալացիա լինի, բա այս ո՞նց կլինի։ Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, հասկանո՞ւմ եք։ Չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են, բա ո՞նց կլինի, որ սահմանին զինվոր չզոհվի, բա մենք ինչի՞ հաշվին ապրենք, բա ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,-շեշտեց Փաշինյանը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/08/28/pashinyan/4241705
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



