Պատգամավորի ու մանկատնից դուրս եկած երեխայի համար Հայրենիքը նույն Հայաստանն է:
Ուղղակի հաճախ Հայրենիքը անօրինաչափ է տեր կանգնում իր որդիներին:
Շրջաններից ընտրված պատգամավորի համար անպայման վարձում են բնակարան ու անպայման` լավագույնը: Ով ա նայում թանկին ու էժանին :Ու մենք բորորով ,ազգովի վճարում ենք էդ բնակարանների վարձերը:
Մանկատան երեխան մանկատնից հետո հաճախ մնում է փողոցում:Շատ կոնկրետ փաստեր ունեմ:
Ես ուզում եմ,որ իրենց էլ նորմալ տուն տան ու ես դեմ չեմ վճարել էդ ծախսերը:
Ու եթե պիտի ընտրություն լինի` սկզբից սրանց թե նրանց...Ապա միանշանակ ` սկզբից ՍՐԱՆՑ:
ՆՐԱՆՔ առանց էն էլ թաց տեղ չեն պառկում:Թող սպասեն,եթե սպասել է պետք:
Ու եթե էնքան ավել գումար ունենք,որ 54 միլիոնով նունե եսայան ենք տռացնում ( ներող ) ,որ իսկի պարտք չենք դրան,ապա էլի եմ ասում բոլոր մանկատան երեխաների տները առեք,հետո ձեր քմաճույքները կատարեք:Ես չեմ խնդրում է?Դա ձեր պարտքն է:
Որ հասկանաք`պատվի հարց էլ է:
Էսքան բան:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/722142.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել