Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի առաջնորդին ուղղված և երեքշաբթի հրապարակված նամակում կտրականապես հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ վերջերս Ֆրանսիայում հակասեմականության աճի վերաբերյալ քննադատությունը՝ զգուշացնելով, որ խնդիրը չպետք է «զենքի վերածվի», հաղորդում է France 24-ը։
«Անգործության մասին այդ մեղադրանքները, այն դեպքում, երբ մենք պատուհասի դեմ պայքարում ենք ամբողջ ուժով, անընդունելի են և վիրավորանք են ամբողջ Ֆրանսիայի համար»,- գրել է Մակրոնը նամակում, որը հրապարակվել է մի քանի պարբերականներում։ «Հակասեմականության դեմ պայքարը չպետք է զենքի վերածվի և Իսրայելի և Ֆրանսիայի միջև որևէ պառակտում չի խթանի»։ Իսրայելը աճող ճնշման տակ է՝ Գազայում իր արշավը դադարեցնելու, որտեղ պատերազմը տարածքի մեծ մասը ավերել է և  հասցրել հումանիտար ճգնաժամի, և այնտեղ պահվող իսրայելցի պատանդներին տուն վերադարձնելու պահանջով։
«Ես հանդիսավոր կերպով ձեզ կոչ եմ անում դադարեցնել Գազայում արյունալի և անօրինական մշտական պատերազմի հուսահատ մրցավազքը, որը վնասում է ձեր երկրին և ձեր ժողովրդին դնում փակուղու առաջ», - գրել է Մակրոնը երեքշաբթի ուղղված նամակում։
Օգոստոսի կեսին ուղարկված նամակում Նեթանյահուն բողոքել էր, որ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու Մակրոնի խոստումը սնուցում է հակասեմականությունը։ Մակրոնը ՄԱԿ-ի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։ Մակրոնին ուղղված իր նամակում Նեթանյահուն պնդել էր, որ այդ հայտարարությունից հետո Ֆրանսիայում հակասեմականությունը «սսատկացել» է։
«Պաղեստինի պետության ստեղծման ձեր կոչը յուղ է լցնում հակասեմականության կրակին։ Դա դիվանագիտություն չէ, դա հանդարտեցում է»,- գրել էր Իսրայելի առաջնորդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել