Իրականում մեր հանրային դիսկուրսի ամենաէպիկ նախադասությունն այսօր դարձել է ոչ թե այն, ինչ որ մատնանշել է Նիկոլը, այլ հետևյալը՝ կարելի՞ է, արդյոք, վստահել Նիկոլին. հենց այս հարցից է կախված Հայաստանի հետագա գոյությունը: Մյուս կողմից՝ ի՞նչ է Նիկոլը կաթիլ-կաթիլ կառուցում, երբ իր դիմաց կանգնածը մտադիր է կուլ տալ ամբողջ Հայաստանը՝ առանց ձևեր թափելու: Մի դեպքում կարող է Իլհամն այստեղ հանդուրժել «Արևմտյան Ադրբեջանի» գոյությունը՝ եթե Նիկոլը մնա վարչապետ, Հայաստան գան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ: Այս իմաստով Նիկոլն Ադրբեջանի հետ ոչ միայն հասցրել է կառուցել փոխվստահելի հարաբերություններ, այլև դարձել է նրա աջ ձեռքը, որով քանդվում է բովանդակ Հայաստանը: Հիմա Նիկոլը ցանկանում է, որպեսզի հայ ժողովուրդն Իլհամին վստահի այնպես, ինչպես ինքն է անվերապահորեն թռել նրա գիրկը՝ համաձայնվելով Հայաստանը դարձնել մի մեծ միջանցք. երկիրը փռում են թուրքի ոտքի տակ, որ պահեն իրենց իշխանությունն ու շարունակեն հարստանալ:
Չի ստացվելու, «շաբաթն ուրբաթից շուտ է գալու»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4538
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



