Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին Նիկոլը, մասնավոապես, հայտարարել է. «Մեր ամենամեծ խնդիրներից եկն էլ եղել է այն, որ տեսությունները, որոնցով մեր երկիրն ապրել է, սովորաբար ձևավորել են էլիտաները և ուսուցանել հանրությանը: Մենք հիմա ապրում ենք ժամանակներում, երբ հակառակն է տեղի ունենում. տեսությունները խմորվում են ժողովրդի գիտակցության մեջ, հետո ժողովրդի ներկայացուցիչները ձևակերպում են և իրականացնում: Շատ կարևոր է, որ մենք ամբողջությամբ պահենք էս պրոցեսի օրգանիկությունը»:
Իր այս հայտարարությամբ իրականում Նիկոլը ջանացել է Էրդողանի թեզերը, որոնք առաջ է տանում ինքը, ներկայացնել որպես ժողովրդի կողմից պահանջված ու հենց այդ ժողովրդի միջից ծնունդ առած ճշմարտութուններ: Առաջ, երբ գովերգվում էր հայրենասիրությունը, Արցախն իսկապես Հայաստան էր, երբ Արարատը սրբություն էր ու խորհրդանշում էր բովանդակ հայ ժողովրդին, ամեն ինչ իբր կեղծ էր, քանի որ էլիտաներն էին, որ իրենց արժեհամակարգը պարտադրում էին հասարակներին: Մինչդեռ հիմա, երբ Նիկոլն է իշխանության, հասարակներն են պատվեր իջեցնում էլիտաներին՝ ստիպելով նրանց շարժվել իրենց օրակարգով: «Ժողովրդի ներկայացուցիչներ»-ի տակ Նիկոլն ակնհայտորեն նկատի է ունեցել ՔՊ-ին, որն իբր կատարում է ժողովրդի պահանջը: Այսինքն՝ ըստ Նիկոլի՝ Արցախի ուրացումն ու դրանից բխած էթնիկ զտումը, Սյունիքն օտարին տալը կամ ասենք Աննայի կրթարշավը ժողովրդի ծոցից դուրս ելած տեսությունների գործնական դրսևորումներ են, իսկ իրենք՝ ընդամենը կատարողներ:

Սա ցինիկ սուտ է. իրականությունը տրամագծորեն հակառակն է. «նոր»՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերածվող Հայաստանի հիմքում ընկած տեսության հեղինակը ոչ միայն հայ ժողովուրդը չէ, այլև նույնիսկ Նիկոլն էլ չէ. այս ամենում նա ընդամենը խոսող գլուխ ու ստորագրող ձեռք է. հեղինակները թուրքերն են ու նրանց արևմտյան դաշնակիցները, որոնք ջանում են բամբակով կտրել հայի գլուխը՝ ի տարբերություն 1915-ի, երբ ուղղակի գազանաբար մորթեցին, և չդատապարտել սա կարող է կա՛մ բացարձակ տխմարը, կա՛մ ուղղակի Նիկոլի իշխանությամբ սնվողը, իսկ հասարակութունը պարտավոր է արձանագրել իրականությունն ու դրանից բխեցնել իր ընտրությունը, որը չի կարող հօգուտ Նիկոլի լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել