Մեկնաբանելով ֆինանսների նախարար Հովհաննիսյան Վահիկի հայտարարւթյունն այն մասին, որ ՀՀ-ն կարող է կրճատել ռազմական ծախսերը, քանի որ խաղաղություն է հաստատվել՝ ՔՊ-ական «Խոզը» խնդիր չի համարել փաստը, որ Իլհամը մտադիր է է՛լ ավելի հզորացնել, զինել իր բանակը՝ պատրաստվելով պատերազմի: Ալեքսանյան Վահագը, պարզվում է, տեղյակ է, թե հատկապես որ հատվածում է Իլհամը մտադիր հզորացնել իր զինված ուժերը՝ Կասպից ծովի հատվածում, ինչն էլ տվել է նրան վստահություն, որ կոնֆլիկտի ավարտից հետո հայկական բանակը հզորացնելու իրական հիմք գոյություն չունի:

Վահագը, փաստորեն, չգտի, որ աշխարհում ոչ մի փաստաթուղթ խաղաղության երաշխիք չի կարող համարվել, եթե չկա ուժերի բալանս երկրների միջև: Ընդ որում՝ ուշագրավ է, որ ոչ մի խաղաղության պայմանագիր դեռ Իլհամը Նիկոլի հետ չի էլ ստորագրել, այլ ընդամենը Թրամփին տվել է հիմքեր՝ հավակնելու Նոբելյան մրցանակի՝ շատ լավ իմանալով, որ երկրների անվանումներն էլ նորմալ չիմացող Թարմփին ուղղված զանգը չի կարղ գետնի վրա երաշխիք լինել:

«Խոզի» համար, սական, կարող է: Նիկոլը մի հատ կծնգցի Սպիտակ տուն ու տան տերը Իլհամին կպատժի, բանակի կարիք էլ չի լինի: Բայց հարց է առաջանում՝ բա որ Թրամփը համարը փոխի կամ մի պահ անհասանելի լինի, մարդ ես, ասենք զուգարանում լինի կամ սեքսով զբաղվելիս, Նիկոլն ի՞նչ է անելու, ո՞ր պատով է գլուխը տալու, որ Թրամփին գտնի…

Գիտե՞ք՝ ինչու են ուզում արագ ռազմական բյուջեն կրճատել: Ուզում են, որպեսզի այդ գումարներն ուղղեն քաղաքական խնդիրների լուծմանը, որ ասենք պարեկներին ավելի շատ վարձատրեն, ավելի մեծացնեն ոստիկանական «ֆոռմա» հագնողների թիվը, որ դատավորներին ավելի լավ նայեն, որ հզորացնեն ցույցեր ցրողների ֆինանսական հնարավորությունները, որպեսզի նրանք էլ ավելի մեծ եռանդով մարդկանց ծեծեն ու Նիկոլի հետույքն աթոռին պահեն:

Թուրքերը պատրաստվում են տարածաշրջանային մեծ պատերազմի, իսկ Նիկոլը կրճատում է հայկական բանակի ֆնասավորումը, որ եթե հանկարծ, մարդ ես, Իլհամը որոշի խառը վիճակում մի հատ էլ Հայաստան մտնել, դիմադրություն առհասարակ չլինի, որ Երևանի ղազիաթը վերջապես դառնա իրականություն, Նիկոլն էլ դառնա Ալլահշոիքյուրի աշակերտը՝ պահպանելով իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել