Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանը Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել զենքի մատակարարման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը միջինասիական հանրապետություններին 1.3 միլիարդ դոլարի զենք կմատակարարի, որից 1.1 միլիարդը՝ Ղրղզստանին, տեղեկացնում է Կոմերսանտը՝ հղում անելով ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին:

Երկու երկրները կստանան ուղղաթիռներ, զրահատեխնիկա եւ մի շարք այլ տեսակի զենքեր: Որպես օգնություն ուղարկվելու է ինչպես նոր, այնպես էլ վերանորոգված տեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել