Փորձելով արդարացնել Արցախի հանձնումն ու գործած մեղքերը՝ Նիկոլը, մասնավորապես, հայտարարել է.«2025 թվականի մարտին հայտարարել եմ, որ ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, և եթե ժողովուրդը համաձայն չէ, կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը, այսինքն՝ դուք, սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ»:
Նիկոլը իր գործած հանցանքները ոչ միայն վերագրել է ժողովրդին, այլև փաստացի նրան հռչակել է իրեն գաղափարակից այն տրամաբանությամբ, որ եթե այդպես չլիներ, ինքը հիմա չէր լինի իշխանության: Սա անբարո ցինիզմ է. Սյունիքի հանձնման ու Արցախի կորստի պատասխանատու է հռչակվում ժողովուրդը:
Բայց այստեղ մեկ այլ հարց էլ կա՝ ընդդիմության այն հատվածին վերաբերող, որի պատճառով այսօր Նիկոլը նմանատիպ ուղերձներ է հղում: Հղում է, որովեհետև մեջքը պինդ է, ոովհետև մեջքին «վոինն» է, որի մեղքով տապալվեց իմպիչմենտի գործընթացը, որ Նիկոլի բերանը լեզու դրեց՝ նրան «դուխավորելով»:
Քանի դեռ «վոինը» դաշտում է, Նիկոլը հա հանձնելու է, հանձնելու է ու մեղքը բարդի ժողովրդի վրա, որ ՔՊ-ից մինչև հոգու խորքը զզվել է ու չգիտի՝ ինչպես սրանցից ազատվել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4508
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



