Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը հնարավորություն է բացել քննարկելու Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը:Այս մասին օգոստոսի 16-ին  X-ի իր միկրոբլոգում  գրել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին:

«Վերջապես հնարավորություն է ստեղծվում քննարկել Ուկրաինայում խաղաղությունը։ Իտալիան աշխատանքի իր մասը կատարում է իր արևմտյան դաշնակիցների հետ միասին», - գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել