ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ընթացքում նրան է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը, պնդում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Նախագահ Թրամփն անձամբ է նամակը փոխանցել Պուտինին Ալյասկայում նրանց բանակցությունների ժամանակ»,-ասվում է գործակալության նյութում:
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում հիշատակվում է Ուկրաինայում զինված հակամարտության արդյունքում երեխաների ենթադրյալ առևանգման մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



