168.am-ը գրում է.
«Global AgeWatch Index »-ը հրապարակել է տարեցների համար 2013թ. լավագույն երկրների վարկանիշային ցուցակը, որը գլխավորում է Շվեդիաան: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Նորվեգիան եւ Գերմանիան: Հայաստանը 51-րդ տեղում է, հարեւան Վրաստանը` 37-րդ, Թուրքիան` 70-րդ, իսկ Ադրբեջանն ընդհանրապես ընդգրկված չէ ցուցակում: Հետազտողների մեթոդաբանության համաձայն` գնահատվել է տարեց մարդկանց կյանքի որակն ու բարեկեցությունն աշխարհի 91 երկրում: Հեղինակները նշում են, որ 60 տարեկանից բարձր անձանց թիվն աշխարհում ավելանում է: Եթե 2012թ-ին նրանց թիվը ողջ աշխարհում 809 մլն էր կամ ընդհանուր բնակչության թվի 11%-ը, ապա կանխատեսվում է, որ 2050թ-ին այդ հարաբերակցությունը կկազմի 22%:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/10/02/282957.html#.UktFjOXP-iI.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



