Tert.am-ը գրում է.

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը սպառնում է 1 մլրդ դոլարի հայց ներկայացնել ընդդեմ նախկին նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի Բայդենի: Պատճառը Հանթեր Բայդենի «կեղծ և զրպարտչական» հայտարարություններն են ընդդեմ առաջին տիկնոջ՝ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի աղմկահարույց գործի հետ կապված, գրում է Fox News-ը:

Օգոստոսի 5-ին Բայդենը յութուբյան հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Մելանյային և ԱՄՆ ապագա նախագահին ծանոթացրել է Էպշտեյնը, որը կասկածվում է մեծահարուստներին անչափահաս աղջիկներ մատակարարելու համար:

«Ահա տեսանյութում տեղ գտած կեղծ պնդումները, որոնք, ըստ էության, զրպարտություն են. «Էպշտեյնը Մելանիային ծանոթացրել է Թրամփի հետ։ Կապերը, կարծես, այնքան լայն և խորն են»», - ասվում է ԱՄՆ առաջին տիկնոջ փաստաբանի նամակում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել