Psymag.am-ը գրում է.

Շատերի համար ցավոտ թեմա` միայնակ մայրություն:  Նորմալ ու երջանիկ ընտանիքները  մեր օրերում գնալով սկսում են ավելի ու ավելի հազվադեպ հանդիպել: Ինչո՞ւ: 

Իհարկե, պատճառները բազմաթիվ են, բայց եկեք փորձենք խորությամբ դիտարկել այնպիսի ընտանիքի ֆենոմենը, որտեղ երեխաներին դաստիարակում է միայն մի ծնող կամ տատիկ ու պապիկ: 
Եթե նայենք հոգևոր տեսանկյունից, կբացահայտենք բոլորին հայտնի պատճառ` «Հնձում ես այն, ինչ ցանում ես»: Մարդը մշտապես ընտրություն է կատարում մեկ էգոիզմի, մեկ` ալտուրիզմի օգտին: Կերպարանափոխության հասկացությունն արդեն արգելված չէ Արևմուտքում (Արևելքում այս հասկացությունն ընդունելի է հասարակության մեծ մասի կողմից): Շատերը, հատկապես երեխաները, նախկին կյանքերից բազում հիշողություններ ունեն: Նախորդ կյանքերում, հնարավոր է, մենք ինչ-որ մեկին պարտք ենք եղել, ինչ-որ մեկին նեղացրել ենք, ցավեցրել: Հնում  մարդիկ համարում էին, որ մեր բոլոր տառապանքներն ու դժվարությունները բխում են անցյալում մեր արած վատ գործերից, իսկ կյանքը շրջափուլ է: 
Եթե որևէ մեկը մեզ վիրավորում է, դավաճանում, ապա հնարավոր է, որ մենք ուղղակի փոխվել ենք տեղերով:  Բացասական հույզերը` ատելություն, վիրավորանք, թախիծ և այլն, միայն շարունակում են կարմայի շրջափուլը: Այս շրջափուլից դուրս գալու համար պետք է հոգեպես աճել, աշխատել սեփական անձի վրա, կատարելագործվել: Պետք է սովորել ընդունել կոնֆլիկտային իրավիճակները, կարողանալ ներել, արմատախիլ անել մոլուցքները:

Եվ այսպես, ինչո՞ւ են ստացվում ոչ լիարժեք ընտանիքներ: Իմ պատկերացմամբ` դա մեծապես կախված է կենսական օրինաչափություններից: Օրինակ, աղջիկներին փոքր ժամանակ ասում են. «Քո նպատակն է մեծանալ ու մայր դառնալ» կամ` «ամուսնանալ պետք է շատ շուտ, հետո կմեծանաս, ոչ ոք քեզ կնության չի առնի»: Երեխաներին չեն սովորեցնում, որ մարդու կենսական թիվ մեկ նպատակը հոգեկան աճն է: 
Մարդիկ զարգացման տարբեր մակարդակներ ունեն, բայց դեպքերի մեծամասնության ժամանակ առավել երիտասարդ տարիքում մարդը ափեափ լցվում է զգացմունքներով, ու ամեն ինչ հիմնվում է դրանց վրա, այլ ոչ թե հոգևոր-բարոյական մոտիկության: Կյանքը ցույց է տալիս, որ զգացմունքների վրա հիմնված հարաբերությունները (մարդիկ այդ հարաբերությունների համար հորինում են գեղեցիկ բառեր, ինչպես «բարձրագույն սեր» և այլն), կայուն չեն ու վաղ, թե ուշ` քանդվում են:  
Հոգևոր մոտիկության, փոխադարձ ըմբռնողականության, ընդհանուր կենսական նպատակների վրա հիմնված հարաբերություններն ավելի ամուր են, բայց նման հարաբերությունները հաճախ վրա են հասնում բավականին ուշ: Ցավոք, երիտասարդներին չեն սովորեցնում սպասել, պահպանել ողջամտությունը մինչև «տիեզերական կեսի» հետ հանդիպումը կամ հստակ ու իրար չհակասող բնութագրերով հասկանալ, թե ինչպիսին է անձամբ իրենց «տիեզերական կեսը», արդյունքում, ի հայտ են գալիս միայնակ մայրեր ու հայրեր:  Սպասելու, համբերելու հատկությունը ևս իմաստություն է:

Հաճախ լինում է այնպես, որ ծնողների կարծիքով իրենց երեխաները բավականին մեծ չեն, ու չեն կարող ինքնուրույն գլուխ հանել: Դա ճիշտ չէ: Դեռահասները, ովքեր սկսում են ճանաչել  կյանքն ու հակառակ սեռի հետ փոխհարաբերությունները, հաճախ խորհուրդների ու իմաստուն ծնողների աջակցության կարիք ունեն: Հաճախ ժամանակակից ծնողներն իրենց երեխաների գիտակցության մեջ չեն ներդնում անաղարտության գիտակցությունը: Երեխաների հետ պետք է և անհրաժեշտ է անցկացնել նման բնույթի զրույցներ, բայց նրանք չպիտի հիմնված լինեն կշտամբանքների, վիրավորանքների վրա: 
Լավագույն օրինակը հենց ծնողներն են: Երեխաները հաճախ պատճենում են ծնողների վարքն ու սկզբունքները: 
Խոսելով հարաբերությունների մասին` չի կարելի չնշել մի քանի բառ սիրո մասին, չնայած վերջինիս մասին բոլորն են խոսում. «Ես այնպես էի սիրում իմ ամուսնուն, ամեն ինչ անում էի նրա համար, իսկ նա` հեռացավ»: Առաջին հայացքից թվում է, թե ամուսինը մեղավոր է, որ նա անպատասխանատու է, թողել է ընտանիքը: Բայց հնարավոր է, որ այդ սերը իրական չի եղել, այսինքն` չի եղել հոգատարություն, բարություն, այլ եղել է կապվածություն: Այլ կերպ ասած` երբ սերը եսասիրական է (իմ  ընտանեկան երջանկությունը) , ապա դա սեր չէ: 
Ըստ գրող Սերգեյ Լազարևի` մարդկային զգացմունքներն ու կրքերը ցածր մակարդակում ստեղծում են ագրեսիա, քանի որ երբ կա կապվածություն, կա նաև կորստի վախ: Վախը ծնում է ագրեսիա:  Մեկը կառչում է, իսկ մյուսը ենթագիտակցորեն զգում է այդ ագրեսիան ու ուզում ազատվել դրանից: Դրա համար էլ ուժեղ զգացմունքները ստեղծում են նման վերաբերմունք: Սերը, որը գովերգվում է երգերում ու բանաստեղծություններում, ավելի հաճախ նման կապվածություն է` ագրեսիվ, որը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են բաժանումը, ամուսնալուծությունը, վեճերը և այլն:

Որո՞նք են այնուամենայնիվ ամուր ու  խաղաղ ընտանիքները: Ընտանիքները որտեղ շեշտադրվում է հոգեկան աճը, բայց ոչ թե դրա արտաքին դրսևորումներն ու ծիսակարգերը, այլ հենց հոգու կատարելագործումը:  Երբ երկուսը իրենց մեջ դաստիարակում են նման որակներ` ներելու կարողություն, խոնարհում, բարություն, զոհողություն, համբերատարություն, երբ կա հոգեկան աճի օգտին մարդկային բնազդներից աստիճանական հրաժարման կարևորության գիտակցում, երբ դաստիարակվում է ալտուրիզմի ու հարազատների բարօրրության մասին հոգատարություն (ոչ նյութական, այլ` հոգևոր):
Նաև կարևոր են բարոյական որակներն ու ավանդական հասկացություններն այն մասին, որ ամուսնալուծությունը մեղք է, ու ամուսնությունը կնքվում է երկնքում, ու պետք է դժվարությունները հաղթահարել, ընդունել, որպեսզի հոգեպես բարձրանաս: Իհարկե, իրավիճակները տարբեր են, բայց վերը նկարագրվածը ընդհանուր դրույթներ են առավել առողջ ընտանեկան հարաբերությունների համար:

Առողջ փոխհարաբերությունների համար կարևոր է նաև ընտանիքում կնոջ ու տղամարդու դերաբաշխումը: Ցավոք, աշխարհում ամեն ինչ գլխիվայր է շրջվել, տառապում են թե՛ տղամարդիկ, թե` կանայք: Ընտանիքները, որոնք փորձում են պահպանել ավանդական ընտանեկան հարաբերությունների ձևերը, որտեղ կինը իրականացնում է իր դերը, իսկ տղամարդը` իր, ամենից հաճախ առողջ են: Հոգևոր ուղղվածությունը թույլ է տալիս հաղթահարել տարատեսակ մոլուցքներ, չտրվել արտաքին աշխարհի սուտ կրքերին (շատ փող աշխատել, շքեղ ապրել, կյանքից ստանալ առավելագույնը): 
Հնարավոր է, հնում մարդկանց բարոյականությունը ավելի բարձր է եղել, միությունները` ավելի ամուր, այլ ոչ թե մարմնական ու զգայական:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել