Psymag.am-ը գրում է.

Ցավ… երկրագնդի կանանց 5%-ը դրա հետ է ասոցացնում սեռական կյանքը վագինիզմի ժամանակ: Խնդիրն այն է, որ այդպիսի մարդկանց համար անհնար է ունենալ սեռական կյանք: Հենց որևէ մեկը դիպչում է նրանց սեռական օրգաններին, տեղի է ունենում որոշ մկանների ուժեղ ձգում: 

Այս ամենը կարող է լինել ինչպես կույսերի, այնպես էլ այն կանանց մոտ, ովքեր արդեն երկար ժամանակ է ապրում են սեռական կյանքով: Սեքսը նման կանանց համար ամենևին էլ այնպիսին չէ, ինչպիսին նկարագրում են սիրային պատմություններում… Նրանց համար սեքսը փորձություն է, որից երբեմն չի փրկում անգամ զուգընկերոջ նուրբ և հոգատար վարքը:

Այն հարցին, թե ինչի՞ հետ է կապված այս ամենը, միանշանակ պատասխան չկա, յուրաքանչյուր դեպք անհատական է: Բայց շատ հաճախ խնդիրը կապված է լինում վախի հետ: Վագինզիմը, օրինակ, կարող է լինել բռնաբարության փորձի հետևանք: 
Այս խնդրով բժիշկներին հաճախ են դիմում նաև ինտիլիգենտ և կրթված ընտանիքների աղջիկ երեխաները, որտեղ սեքսի մասին զրույցները արգելված են եղել: Հազվադեպ չեն նաև դեպքերը, երբ խնդիրը կապված է լինում անհաջող դեֆլորացիայի (կուսությունից զրկվելու) հետ` ուղեկցված ցավով, արյունահոսությամբ և, որ ամենակարևորն է, զուգընկերոջ կոպիտ վարքով: 
Բժիշկներն առանձնացնում են վագինիզմի երեք աստիճան. 1-ին աստիճանի դեպքում մկանների ձգումը տեղի է ունենում անմիջապես սեռական ակտի սկզբից` «մուտքի» ժամանակ: 2-րդ աստիճանը բնորոշվում է մկանների նույնատիպ ռեակցիայով` արտաքին սեռական օրգաններին ագնամ թեթև հպման արդյունքում: Իսկ ահա 3-րդ աստիճանի դեպքում` միայն սեռական ակտի պատկերացումն ու այն ամենը, ինչ կապված է դրա հետ, առաջացնում է համապատասխան մկանների ձգում:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել