1in.am-ը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Սուսաննա Հարությունյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Նոր Խարբերդի 25-ամյա բնակչուհի Սուսաննա Հարությունյանը 2012 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ի սահմաններում իրենց տան շրջակայքից հավաքել է տարբեր տեսակի թղթեր, դրանք լցրել պատի տակ ու որպես աղբ այրել, որի հետևանքով անզգուշությամբ ոչնչացրել է հարևանությամբ բնակվող Ռ. Գևորգյանին պատկանող տան տանիքը՝ նրան անզգուշությամբ պատճառելով 740 հազար դրամի գույքային վնաս:
Սուսաննա Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_right_218893.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել