Արդեն 2 տարի է գործում է Համահայկական բանկը, որի նպատակն է միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և իրականացնել մասնավոր ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի ֆինանսավորում:
Գաղափարը շատ լավն էր, բայց ցավոք, ինչպես միշտ, այս դեպքում էլ որևէ լուրջ արդյունք չի արձանագրվում:
Բանկի կապիտալը 18 մլն դոլար է, իսկ վարկային պորտֆելը ընդամենը 4 մլն դոլար:
Եվ ահա, երեկ նմանօրինակ կառույց է ստեղծվել Վրաստանում` Մասնավոր ներդրումային հիմնադրամը, որը նախատեսում է ներդրումներ կատարել էներգետիկայի, արտադրության, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների մասնավոր նախագծերում:
Հիմնադրամի կապիտալը 6 մլրդ դոլար է, իսկ մի քանի օրվա կյանք ունեցող հիմնադրամը արդեն դիտարկում է 500 մլն դոլարի նախագծեր:
Վրաստանի տնտեսության արագ տեմպերով զարգացումը շարունակվում է, իսկ մենք մնացինք Մաքսային միության հույսին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/470835396364258
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել