Tert.am-ը գրում է․
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել, որոնք նոր հնարավորություններ են բացում ամերիկյան բիզնեսի համար, այս մասին հայտարարել է Պետդեպը։
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ–ի հետ, որոնք բացահայտում են Հարավային Կովկասի զգալի ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկացիների և ամերիկյան ընկերությունների համար»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թամմի Բրյուսը:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/08/12/usa/4240061
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



