1in.am-ը գրում է.

Չինաստանի Հուասի նահանգից երկու տարեկան տղան ցնցել է բժիշկներին. Մասնագետները երեխայի փորի մեջ հայտնաբերել են նրա պորտաբույծ երկվորյակին: Բժիշկները ստիպված են եղել շտապ վիրահատել փոքրիկին: 

Ինչպես տեղեկացրել է Daily Mail հրատարակչությունը, ծնողները բժիշկներին են դիմել այն ժամանակ, երբ երեխայի փորն այնքան է մեծացել, որ նա սկսել է դժվարությամբ շնչել: 

Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկները երեխայի փորի մեջ նրա երկվորյակին են հայտնաբերել: 

Պտուղն այնքան է մեծացել, որ զբաղեցրել էր տղայի փորի 2/3-ը: Հասկանալով, որ հապաղել չի կարելի՝ բժիշկները շտապ վիրահատել են փոքրիկին: 

Վիրահատության ժամանակ փոքրիկ տղայի փորից հանել են 20 սանտիմետրանոց պտուղ, որն ամբողջովին կազմավորված վերջույթներ է ունեցել: Բժիշկները երեխայի ծնողներին հավատացրել են, որ այժմ իրենց փոքրիկի առողջությանը ոչինչ չի սպառնում: 





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել