Այսօր՝ օգոստոսի 11-ին, Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մարզի քաղաքներից մեկում բնակիչը իր տանը կից հողամասում ցանում, աճեցնում և մշակում է «կանեփի» բույսեր և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում մարզի քրեական վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ օպերատիվ խումբը մեկնում է նշված հասցե, որտեղ էլ պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Նշված քաղաքացու տանը կից հողամասում հայտնաբերվում է ակնհայտ աճեցված և մշակված «կանեփի» բույսեր, այդ թվում ծաղկամանի մեջ, իսկ գազօջախի վրա հայտնաբերվում է թղթե արկղ՝ լցված մոտ 78 գրամ կանեփանման չորացված- մանրացված զանգվածով, իսկ արդեն գազօջախի մեջ հայտնաբերվում է  պոլիէթիլենային տարա, որում առկա է լինում մոտ 22 գրամ կանեփանման զանգվածով և 2 հատ թղթյա փաթեթներ, որոնք լցված են լինում մոտ 3 գրամ և 1 գրամ կանեփանման չորցված-մանրացված զանգվածներով։

Ընդհանուր քրեական ոստիկանները 29-ամյա Դ․ Մ․-ի տանը կից հողամասում հայտնաբերում են մոտ 104 գրամ կանեփանման չորացված զանգված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել