Tert.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնել են Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայկական կողմի խնդրանքով տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու կապակցությամբ։

«Նշելով, որ խաղաղության իր կամքը արժեքավոր է տարածաշրջանում խաղաղության համար, Էրդողանը շեշտել է, որ այդ քայլը պետք է վերածվի կոնկրետ գործողությունների։

Հայտարարելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ մղելու համար բանակցությունները տեխնիկական մակարդակով կշարունակվեն, Էրդողանը հավելել է, որ այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն»,- նշել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել