Մինչ Նիկոլն ու ՔՊ-ականները ջանում են Վաշինգտոնում տեղի ունեցած աղետը ժողովրդին մատուցել իբրև համազգային մեծագույն ձեռքբերում, ԱՄՆ-ում որոշ հայամետ քաղաքական շրջանակներ շտապել են իրենց մտահոգությունը հայտնել կատարվածի վերաբերյալ: Մասնավորապես՝ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ողջունելով Միացյալ Նահանգների ավելի անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանին և Հայաստանին մերձեցնելու ջանքերում, միաժամանակ ընդգծել է՝ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի նաև կիրառման ամուր մեխանիզմներ և Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ, որպեսզի Ադրբեջանը չխախտի համաձայնագրի պայմանները: Ամերիկացի կոնգրեսականը նաև ընգծել է, որ պետք է արվի ավելին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին դրդելու ազատ արձակել Բաքվում իր կողմից շարունակաբար պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին, ինչպես նաև դուրս բերել իր զորքերը հայկական հողերից: Միացյալ Նահանգները, ըստ նրա, ունի բարոյական հանձնառություն՝ ապահովելու տեղահանված հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ:
Փալոունը շատ ավելի հայամետ դիրքերից է հանդես եկել, քան հենց հիմա հանդես է գալիս Նիկոլը՝ հայ ժողովրդին դնելով էշի տեղ: Այն հարցերը, որոնք ամերիկացի կոնգրեսականը բարձրացրել է, պետք է արծարծեր Վաշինգտոնում Նիկոլը, ինչը նա չի արել՝ պարկելով Իլհամի տակը:
Հատկապես ուշադրության է արժան Փալոունի այն շեշտադրումը, ըստ որի՝ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի նաև կիրառման ամուր մեխանիզմներ և Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ, որպեսզի Ադրբեջանը չխախտի համաձայնագրի պայմանները: Նա այս մասին շեշտել է, քանի որ ընթերցելով նախաստորագրված համաձայնագիրը՝ չի գտել այնտեղ մեխանզիմներ, որոնք կտային անվտանգոթյան երաշխիքներ: Եթե չկան մեխանիզմներ՝ երաշխավորելու թղթի վրա գրվածը, ապա այդ գիրը դառնում է ընդամենը բարի ցանկություններ արտահայտող տեքստ: Փաստացի Հայաստանը գնում է միակողմանի զիջումների՝ բավարարվելով խաղաղության ու որոշակի ներդրումների վերաբերյալ վերացական խոստումներով, որոնց կյանքի կոչման մեխանիզմների մասին ոչինչ ասված չէ այդ թղթում:
Նիկոլի համար կարևորը ոչ թե թղթի բովանդակություն է, այլ ինքնին դրա գոյությունը, որ կարողանա խաղաղարարի կերպարով ներկայանալ բանից անտեղյակ մասսային ու վերարտադրվել:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4471
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել