Հետ չմնալով մյուսներից՝ Թևանյան Անդոն է մեկնաբանել Վաշինգտոնում տեղի ունեցածն ու եկել մի եզրահանգման՝ հիմա մեզ Հայաստան շարժումը կփրկի. արցախյանն ունեցավ անփառունակ վախճան: Ըստ Անդոյի՝ ներքաղաքական պայքարը կորցնում է իր դասական ձևը, ատանդարտ ու ապաքաղաքական մոտեցումները պետք է բացառվեն, դեբիլություններն ու էժանագին գզվռտոցները պետք է դատապարտվեն, պայքարը պետք է դառնա գերքաղաքական, գերազգային, գերմոտիվացված, գերկազմակերպված. Պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության պետք է լինի։
Հայաստանյան շարժում սկսելու Անդոյի առաջարկը կապ ունի՞ նրա կողմից գլխավորվող միավորի անվան հետ՝ «Մայր Հայաստան», ո՞վ է լինելու այդ շարժման առջանրոդը, ի՞նքը: Կամ ո՞ւմ է կոչված Անդոյի՝ դեբիլություններն ու գզվռտոցը դադարեցնելու կոչը: Այդ մասին ստատուս գրելու կարիք Անդոն չունի. պետք է ընդամենը մտնի «վոինի» մոտ ու դեմը դնի, բացատրի, որ մինչ բորիկաբարոները թիրախավորում են Սերժ Սարգսյանին այստեղ, Իլհամն իր ծրագրերն է առաջ մղում ու Նիկոլի օգնությամբ Հայաստանը եսիմ ինչի վերածում այնտեղ: Այս ճշմարտությունը պետք է հասկանա նախևառաջ «վոինը». Անդոյի հասկանալ-չհասկանալը՝ ո՛չ տաք, ո՛չ սառը:

Մյուս կողմից՝ Անդոն չի կարող չհասկանալ, որ եթե իմպիչմենտի գործընթացն ինքն ու իր տերերը չբոյկոտեին, այլ ռեալ ձևով գործին «կպնեին», ապա օգոստոսի 8-9-ի նախատորագրումը տեղի չէր ունենա: Այնպես որ՝ կատարվածի ամենահիմնական մեղավորներից է «վոինը», որի նարցիսիզմի պատճառով է, որ հաջողում է Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել