«Հանրապետություն» կուսակցությունը միշտ եղել է ԱՄՆ հովանու ներքո և ԱՄՆ երաշխավորությամբ խաղաղության հաստատման ջատագովը, քարոզողը և կողմնակիցը։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Մենք նաև կողմ ենք եղել ԱՄՆ մասնակցությամբ ճանապարհների ապաշրջափակմանը, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ, լեռնամետալուրգիական և նոր տեխնոլոգիական ոլորտների կոնսորցիումային կառավարմանը։ Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այդ մոտեցումներին հասնելու գործընթացում առաջին և չափազանց կարևոր ամրագրումը ստանալու կապակցությամբ։
Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել, հետևաբար, հայ–ադրբեջանական պատերազմ այլևս չի լինի՝ ինչի մասին ես միշտ պնդել եմ ու Փառք Տիրոջը»,-գրել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել