Operativ.am-ը գրում է.

Քարդաշյանները դատական գործ էին հարուցել Քիմի հոր`Ռոբերտ Քարդաշյանի նախկին կնոջ`Էլեն Քարդաշյանի դեմ`մեղադրելով վերջինիս իրենց ուենցվածքը սեփականաշնորհելու և բարոյական վնաս հասցնելու մեջ:

Բանն այն է, որ Ռոբերտ Քարդաշյանի նախկին կինը`Էլեն Քարդաշյանը, հրապարակել էր իրենց համատեղ կյանքի մի քանի լուսանկար և Ռոբերտի անձնական լուսանկարներից մի քանիսը:

Ռոբերտ Քարդաշյանի երկրորդ կինը և նրա աղջիկները  Էլենից պահանջում էին 500 հազար դոլար փոխհատուցում: Սակայն, ինչպես այսօր պարզվել է, դատարանը որոշում է կայացրել հօգուտ Էլեն Քարդաշյանի`համարելով, որ նա իրավունք ունի հրապարակել իր նախկին  ամուսնու լուսանկարները:

Հետաքրքիր է այն, որ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանի կինն է եղել նրա կյանքի վերջին 3 ամիսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել