Եթե Ռուբինյան Ռուբիկը ճիշտ է, ապա Հայաստանը կարողանալու է Նախիջևանով Իրան հասնել, Ադրբեջանով՝ Ռուաստան ու Միջին Ասիա և այլն: Բայց ճի՞շտ է, թե՞ շփոթեցնում է, որ միջանցքի հանձնումը քողարկի ու իրականությունն այնպես այլասերի, որ միամիտներին թվա՝ թուրքերի հետ թշնամանք է՛լ չկա, որ ադրբեջանը հրաժարվել է Երևանը նվաճելու մտքից և այլն:
Իրականում Ռուբիկի արտաբերածը անիմաստ բառակույտերի մի շարան է, որը գետնի վրա չի գործելու. Ադրբեջանը երբեք թույլ չի տալու մեզ Նախիջևանով արագ Իրան հասնել, հայկական բեռներն էլ երբեք Ադրբեջանով ՌԴ չեն հասնելու, քանի որ չկան անվտանգային երաշխիքներ: Եթե ամեն ինչ փոխադարձաբար է, ապա այդ դեպքում այն ադրբեջանական ճանապարհները, որոնք Հայաստանը կարող է օգտագործել, նույնպես պետք է լինեն ամերիկյան վերահսկողության ներքո ճիշտ այնպես, ինչպես Սյունիքի ուղին է դառնալու թրամփյան: Ադրբեջանն այնինչ հայտարարել է, որ իր տերիտորիայում ոչ մի երրորդ կողմ իրավունքներ չի ունենալու, գործառույթներ չի իրականացնելու, հետևաբար գետնի վրա Ռուբիկին ոչ ոք անվտանգության երաշխիքներ չի տալու:
Պետք չէ խաբել հանրությանը. ԱՄՆ-ում Նիկոլը հանձնելու է «Զանգեզուրի միջանցքը» ու վերադառնա Հայաստան՝ ընդամենը ստանալով սեփական իշխանության համար երաշխիքներ, որ 2026-ին էլ կարողանա վերարտադրվել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4466
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



