
Սիրելի ժողովուրդ, մոտ օրերին հիբրիդային հարձակումները մեր պետության վրա ուժգնանալու են, քանի որ մենք ավելի ենք մոտենում խաղաղության հաստատման մեր նպատակի իրագործմանը, ինչն էլ իր հերթին էականորեն բարձրացնելու է մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։
Այս նպատակի դեմ աշխատում է հայկական քաղաքական ներկապնակի մեծ մասը, ուղղորդված այնպիսի արտաքին ուժերի կողմից, որոնց պետք չէ խաղաղություն այս տարածաշրջանում, քանի որ այդ դեպքում նրանց ներկայության ներկայիս ձևը դառնալու է անիմաստ։ Նրանց նաև պետք չեն անկախ և ինքնիշխան պետություններ Հարավային Կովկասում, որոնք ինքնուրույն կարողանում են շփվել միմյանց հետ, լուծել միմյանց միջև եղած տարաձայնությունները, կառուցել վստահություն, որը երկար տարիներ չի եղել։
Հասկանալով սա՝ մենք չպետք է տրվենք նրանց տեղեկատվական և այլ տեսակի սադրանքներին, չպետք է տուրք տանք մանիպուլյացիաներին և տարատեսակ հին ու նոր քամիներին, որոնք մեզ փորձելու են շեղել խաղաղության և ինքնիշխան պետականության կառուցման կարևորագույն, բայց դժվար ճանապարհից։
Այս դժվար, բայց կարևոր ճանապարհը մենք միասին ենք անցնում, և մեզնից յուրաքանչյուրը՝ բառի բուն իմաստով յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իր անգնահատելի դերն ունի այս գործընթացի հաջողության մեջ։ Ես վստահ եմ, որ մենք բոլորս, գիտակցելով այդ դերը, պինդ կանգնած կմնանք մեր պետականության կողքին։
Հետևեք պաշտոնական լրահոսին և լավ եղեք, քանի որ ամեն ինչ լավ է լինելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/pfbid02Mxu4QEG1hiJS7DSTF5SPquPxuwtrEQi6odvKiBSzp4iPkCAJrjPyL17qtP9vJNpHl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել