Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը «Վնուկովո» օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Սթիվեն Ուիթքոֆին օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը», - ասել է աղբյուրը։
Ուիթքոֆը վերջին անգամ Մոսկվա էր եկել բանակցությունների ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին, Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ նրա հետ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է օգոստոսի 9-ին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե մինչ այդ պահը չհաջողվի հասնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



