Դանդաղ ու դիտավորյալ մարդասպանություն Հայաստանի դատաիրավական համակարգում...
Երեք փաստ իրար կողք դնենք ու գնահատենք ասածիս իսկությունը.
1) «Ահաբեկչության» քրեական գործով կալանավորված երիտասարդ Աղվան Արշակյանի հետ կապված ապացուցողական որևէ հիմք, ըստ հեղինակավոր փաստաբանի, չկա. մարդը ուղղակի քաղբանտարկյալ է։
2) Աղվան Արշակյանը տառապում է քաղցկեղով։ Վատթարացել է նրա առողջական վիճակը։ Չեն կատարվում անհրաժեշտ բժշկական միջոցառումները։
3) Դատավորը մերժել է Աղվան Արշակյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությունը՝ անհրաժեշտ բժշկական միջոցառումները իրականացնելու համար։
Աղվանի պաշտպան, փաստաբան Վարազդատ Հարությունյանի ահազանգը դնում եմ մեկնաբանության մեջ։
Առաջին նկարում քաղբանտարկյալ Աղվան Արշակյանն է։ Երկրորդ նկարում դատավոր Գնել Գասպարյանն է, ով ըստ էության համարում է, որ Աղվանը պետք է շարունակի տառապել...
Возможно, это изображение 1 человек, борода и текст
Возможно, это изображение 1 человек и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել