Tert.am-ը գրում է.

Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլարի ապօրինի գույքի բռնագանձում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Կառավարությունն այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար։

Կարող էին չէ՞ 7 մլն տալ։ Չեն տվել»,- գրել է Առաքելյանը:

«Դոպինգ սփեյս» ընկերության, որն ապահովել է  Ջենիֆեր Լոպեսի համերգի անցկացումն Երևանում, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: 

Նշենք,  որ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%–ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել