Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:Մոսեսյանը մինչ այս հաղթանակը նաև հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ:
Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել