ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, և նա շուտով կլինի ազատության մեջ։ Այս մասին հայտնել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:

 Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել