Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկԿանանց մի քանի տեսակ կա, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել:

Ինքնասիրահարված կանայք. Անկասկած, նրանք խնամված են և գեղեցիկ: Ինքնասիրահարված կանայք, որոնք ամեն ինչի (այդ թվում և բացասական արարքների) պատրաստ են, որպեսզի իրենց հավանած տղամարդու կողքին հայտնվեն կամ արժանանան նրա ուշադրությանըն ու համակրանքին: Այսպիսի կանանց ոչինչ չի կանգնեցնի. ո՛չ այն որ տղամարդը ամուսնացած է, ո՛չ այն, որ իր ընկերուհու ընկերն է, ոչ էլ այն, որ սիրում է մեկ այլ կնոջ: Այսպիսի կանայք սովորաբար եսասեր են, և նրանց չեն հետաքրքրում դիմացինի զգացմունքները:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում ինքնասիրահարված կանանցից: Տղամարդիկ իրենք մեծ եսասերներ են: Նրանք ենթագիտակցորեն զգում են, որ այսպիսի կանայք իրենց չեն սիրում, այլ սիրում են այն, թե ինչ կարող եք տալ նրան: Այսօր նա կարող է սեր խոստովանել, իսկ վաղը դուք նրան կհոգնեցնեք: Ոչ ոք չի ցանկանում ապրել անվերջ կասկածների մեջ:

Իհարկե տղամարդկանց մեջ կան ալտրուիստներ և էքստրեմալներ, բայց տղամարդկանց մեծ մասը կարիք ունի մեծ և անկեղծ կանացի սիրո և միայն այս դեպքում տղամարդը կպատասխանի փոխադարձաբար: 

Անբարո կանայք` կանայք, որոնք անկողին են մտնում բոլորի հետ: Ոչ մի տղամարդ դա չի ողջունի , նույնիսկ եթե կինը լինի ամենագայթակղիչն ու ամենահմայիչը:

Դրա համար էլ տղամարդիկ սեքսին առաջին հանդիպման ժամանակ քննադատաբար են մոտենում: Դժվար թե գտնվի մի տղամարդ, որ հրաժարվի սեքսից առաջին հանդիպման ժամանակ, սակայն դրանից հետո շատ դժվար է հաստատել լուրջ հարաբերություններ, քանի որ ապացուցել նրան, որ դու բոլորի հետ չէ, որ սեքսով ես զբաղվում առաջին հանդիպման ժամանակ, գորձնականում անհնար է:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում անբարո կանանցից: Այսպիսի կանայք տղամարդկանց մոտ, որպես կանոն, երկրորդական դեր են ունենում: Եվ հետո տղամարդը սեփականատեր է և կնոջ մեջ բարձր է գնահատում հավատարմությունն ու նվիրվածությունը:

Շահամոլ կանայք, որոնք փող, կապեր, փառք շատ են սիրում: Նրանք հազվադեպ են ծանոթանում տղամարդու հետ հենց այնպես, նրանց անհրաժեշտ է հարուստ տղամարդ, որը իր վրա կծախսի իր բոլոր փողերը: Սովորաբար այսպիսի կանայք չեն աշխատում և ապրում են հարուստ տղամարդկանց հաշվին: Ինչքան էլ տարօրինակ է, բայց տղամարդիկ այսպիսի կանանց հետ կշփվեն, սակայն հարաբերությունները շարունակական չեն լինի:

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում շահամոլ կանանցից: Որովհետև ոչ ոք չի հաշտվի այն մտքի հետ, որ իրեն սիրում են իր փողերի համար:

Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկԿանայք, որոնց տղամարդիկ հաճելի չեն: Այսպիսի կանայք անտարբեր են իրենցով հետաքրքրվող տղամարդկանց նկատմամբ, սիրո մասին խոսակցությունների նկատմամբ և տղամարդկային ֆլիրտի, ինչպես նաև կյանքի նկատմամբ: Նրանց հազվադեպ է սեքսը գրավում և նրանք դա ցուցադրում են տղամարդկանց: Ու չնայած դրան՝ այս տեսակի կանայք սովորաբար ներքուստ տառապում են, որ ոչ մեկի հետ լուրջ հարաբերություններ չեն կարողանում հաստատել:

Ինչո՞ւ են բնույթով սառը կանայք վանում տղամարդկանց: Քանի որ տղամարդկանվ մեծ մասը նախընտրում է շփվող, համակրելի, կենսուրախ, ջերմ կանանց, երբ կնոջ աչքերում խաղում է առողջ փայլ:

«Մայրերի դուստրեր»

Կանանց այս տեսակը շատ է վախեցնում տղամարդկանց: Կին, որը ամեն հարցում լսում է իր մորը և, ինչն ավելի վատ է, կատարում է իր մայրիկի կարգադրությունները` կապված իր անձնական կյանքի հետ: Սա մեծ սխալ է կնոջ կողմից: Այսպիսի կինը անկասկած վստահ չէ ինքն իր վրա, հնաոճ է և ավելորդության հասնող ռոմանտիկ է:

Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել