Ընդդիմությանը քաղաքական օպոնենտներին վիրավորելու համար մեղադրող Ավանեսյան Անոն լրագրողի այն նկատառմանը, որ Սիմոնան Ալենն էլ քաղաքացու վրա էր թքել, արձագանքել է ասելով՝ թքել է, բայց ներողություն է խնդրել: Այսպիսով՝ նա Ալենին արդարացրել է՝ թքելը պրոբլեմ չհամարելով:

Նախ՝ Ալենը ոչ միայն թքել էր, այլև յուր «ախռանիկների» միջոցով ուժ կիրառել, ապա՝ համաձայնեք, որ քաղաքացու վրա թքելուց հետո այդ անբարո ժեստի համար ներողություն խնդրելն առնվազն Ալենի դեպքում ոչինչ չի փոխում. նա պետք է նույն րոպեսին իշխանազրկվեր կամ, եթե նորմալ երկիր լինեինք, քրեական պատասխանատվության ենթարկվեր ասենք խուլիգանության հոդվածով: Կամ եթե հիմա վաղը 44-օրյա պատերազմում Նիկոլի պատճառով զոհված զինվորներից մեկի մայրը թքի ասենք նույն Անոյի դեմքին, հետո ներողություն խնդրի, Անոն արդարացնելո՞ւ է թքողիմ…

Այնպես որ՝ առողջապահության ոլորտը քայքայող Անոյի «կռուտիտը» այս դեպքում չի աշխատել, ավելին՝ ոչ միայն նրան, այլև նույն Ալենին է խայտառակել՝ կրկին ի ցույց դնելով սրանց արժեհամակարգը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել