ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին։

«Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան հրադադարի և երկարատև խաղաղության շուրջ։ Ժամանակն է գործարք կնքել։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը», – ասել է Քելլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստում։

Քելլին հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել