Tert.am-ը գրում է․
Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունները, որոնք տեղի են ունեցել հուլիսին Աբու Դաբիում, կառուցողական են եղել: Կառուցողական կողմն այն է, որ ամբողջ խաղաղ գործընթացն այժմ մեր ձեռքերում է։ Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է Հաջիևը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/07/26/armenia-azerbaijan/4238236
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



