Սա հայտնի КВН-շիկ Մաքսիմ Կիսելյովն է, ով այսուհետ նաև Հանրային հեռուստատեսության գլխավոր պրոդյուսերն է: Անկեղծ ասած, բավականին զարմացած էի, տեսնելով, որ մեր ֆեյսբուքյան տիրույթի որոշ ակտիվ օգտատերերի մոտ այս նշանակումը մերձհիստերիկ վիճակներ է առաջացրել: Հիմանական փաստարկը, որ հնչում է. սա ինքնիշխանության կորուստ է, ինչի Հայաստանում մի խելքը տեղին մասնագետ չկա՞ր, որ գնացել բերել են Ռուսաստանի քաղաքացու...
Իրոք շատ տարօրինակ ու ալոգիկ հարցադրում է: Մի կողմից, միանգամից առաջ է գալիս ակնհայտ հակափաստարկը. կարո՞ղ ա ազատ-անկախ Հայաստանի մասնագետները չէին, որ Հ1-ը ապականեցին ու միապաղաղ ու անհետաքրքիր աղբանոց սարքեցին: Ի՞նչ կապ ունի ընդհանրապես Հ1-ի գլխավոր պրոդյուսերինգը անկախության ու ինքնիշանության հետ:
Ջաղինյանը նշանակվելոււց հետո հայտարարեց, որ կարդինալ փոփոխություններ է իրականացնելու Հ1-ում և դրան նոր որակ է հաղորդելու և բնականաբար Ռուսաստանից, որտեղ հեռուստատեսային շուկան ավելի մեծ ու ավելի զարգացած է, մմասնագետ հրավիրելը ամբողջովին տեղավորվում է ճահճացումից ձերբազատվելու տրամաբանության մեջ:
Իսկ հնչող էմոցիոնալ ու պաթոսային բացականչությունները ինքնիշխանության ու տեղի հանճարեղ կադրերի մասին ոչ այլ ինչ են, քան պոպուլիզմի, վայ-հայրենասիրության ու տկարամտության դրսևորումներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1404767293085755&set=a.1376288175933667.1073741828.100006574922339&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել