Գլոբալ տաքացումը կարող է հրաշալի հնարավորություն դառնալ Երկրի վրա տեղի ունեցող գործընթացների յուրահատուկ փոխհարաբերությունները պարզելու համար: Կլիմայի փոփոխություններն ազդեցություն կունենան ամեն ինչի վրա՝ բակտերիաներից մինչև հրաբուխներ:
1. Անապատային բակտերիաները կմահանան
Անապատային հողը կյանքի համար կարող է ոչ պիտանի թվալ, սակայն այն լի է տարբեր տեսակի բակտերիաներով: Դրանց խմբերն այնքան են տարածված, որ պինդ շերտ են կազմավորում, որը կոչվում է բիոշերտ, և այն պաշտպանում է հողը էրոզիայից:
ԱՄՆ-ում բիոշերտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անապատային բակտերիաների տարբեր տեսակներ կարող են շատ լավ ապրել և բազմանալ տարբեր ջրամաստիճանային ռեժիմներում: Ոմանք նախընտրում են սարսափելի շոգը, իսկ մյուսների համար ավելի նախընտրելի է սառը կլիման: Քանի որ ներկայումս ջերմաստիճանը կլիմայի փոփոխման հետևանքով ավելի փոփոխական է դարձել, բակտերիաները ստիպված են հարմարվել նոր պայմաններին: Այն ամենի պատճառով և բակտերիաների թվաքանակի կրճատման հետևանքով անապատային հողն ավելի արագ կենթարկվի էրոզիայի:
2. Հրաբուխների ժայթքումները կհաճախանան
Քանի որ ընդհանուր տաքացման հետևանքով սկսվում է սառցադաշտերի հալոցքը, համաշխարհային օվկիանոսի և ծովերի ջրի մակարդակը բարձրանում է, և երկնակեղևի քաշի բաշխումը նույնպես տեղափոխվում է ցամաքից դեպի ծով, այն կարող է հանգեցնել հրաբուխների ավելի ակտիվացման և ժայթքման: Նշված ենթադրությունների ապացույց կարող են լինել վերջերս հայտնաբերված ժայռային կտորները, որոնք վկայում են, որ Մոլորակի պատմության որոշակի ժամանակահատվածում հրաբուխների ակտիվ շրջանը համընկնում էր սառցադաշտերի հալոցքների հետ: Հավանաբար 21-րդ դարի մարդիկ այդ փոփոխությունները չեն տեսնի, քանի որ այդ արդյունքը տեսանելի կդառնա միայն 2500 տարի հետո:
3. Օվկիանոսները կմգանան
Կլիմայի փոփոխությունները կհանգեցնեն աշխարհի տարբեր շրջաններում տեղումների հաճախականությանը, որի հետևանքով գետերն ավելի ջրառատ կդառնան: Մեծ գետերն իրենց հետ օվկիանոս կտանեն մեծ քանակությամբ աղբ, և արդյունքում օվկիանոսը կկեղտոտվի և կկորցնի իր պարզությունը:
Նորվեգիայի մոտակա ափերի մոտ ջուրն արդեն մգացել է, ինչը պայմանավորվում է տեղումների քանակությամբ և սառույցների հալոցքով: Որոշ գիտնականներ կարծում են, որ ջրի մուգ գույնը պայմանավորված է էկոհամակարգերի փոփոխությունների հետ, օրինակ՝ վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է մեդուզաների թվաքանակը:
4. Ալերգիաներն ավելի տհաճ կդառնան
Կլիմայի փոփոխությունները պատճառ կդառնան, որ գարունն արդեն տարվա սկզբին գա: Դա նշանակում է, որ ալերգիայի բոլոր տհաճ ախտանիշներն ավելի շուտ ի հայտ կգան, և ալերգիկները ստիպված կլինեն շատ ավելի երկար տառապել: Որոշ հետազոտությունների արդյունքների համաձայն, 2040թ.-ին ալերգիա առաջացնող փոշու քանակությունը կավելանա երկու անգամ:
5. Մրջյունների նեխուժումները կդանդաղեն
Pheidole megacephala-ները հայտնի են որպես մեծագլուխ մրջյուններ և աշխարհի 100 ամենավտանգավոր ներխուժող միջատներից են համարվում: Այս միջատների խմբերը բնակվում են Աֆրիկայում, Ավստրալիայում և Հարավային Ամերիկայում: Որպես ներխուժող տեսակ՝ մրջյունները ներթափանցում են բնակության շրջաններ, գրավում այլ կենդանիների սննդային ռեսուրսները, որը մեծ վնաս է արդեն հասցնում շրջանների էկոհամակարգերին և բիոլոգիական բազմազանությանը: Ինչպես հայտնի է, այս մրջյունները նույնիսկ փոքրիկ թռչունների ձագերին են ուտում:
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ այդ միջատները կսկսեն ավելի դանդաղ տարածվել և նրանց բնակեցման շրջանները էականորեն կկրճատվեն:
6. Հյուսիսային բևեռում արևային լույսը կհասնի ծովի հատակին
Ծովային սառույցների հալոցքի պատճառով բևեռների ափամերձ հատվածներում ջուրն ավելի պարզ կդառնա, Հյուսիսային բևեռում արևային ճառագայթները կկարողանան հասնել ծովի հատակին: Ծովերի խորքերում բնակվող կենդանիները և բուսականությունը սովոր են բացարձակ մթության, և այդ ժամանակ նրանք արդեն ստիպված կլինեն ամառներն անցկացնել արևային լույսի ներքո:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կլիմայի փոփոխություններն առաջին հերթին կազդեն հենց նրանց վրա: Այդպիսի երևույթ արդեն տեղի է ունեցել Ատլանտիկ և Անտարկտիկական օվկիանոսների ծոցերում: Փաստորեն, բիոբազմազանությունը բևեռային շրջաններում կարող է կտրուկ նվազել: