Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մհեր Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Զովունի գյուղի սկզբնամասում բախվել է «88» սուպերմարկետի ապակե դռանն ու պատուհանին: 

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ խանութին պատճառվել է նյութական վնաս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել