bNWmJlLUBnU

  • Ջոբսը կարող էր դառնալ պոետ և տեղափոխվել Փարիզ,եթե չստեղծեր Apple ընկերությունը: Սրա մասին Սթիվը ասել է ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջոն Սքալիին: Տեղեկությունը ներկայացվել էր Huffington Post ռեսուրսում:

 

  • Ջոբսը դադարել է հաճախել եկեղեցի 13 տարեկանում: Երբ նա 13 տարեկան էր, Life պաստառի վրա տեսել է քաղցած երեխաների: Նա քննարկել է այդ ամենը իր ուսուցչի հետ և չստանալով պատասխաններ սկսել է չայցելել եկեղեցի և չընդունել քրիստոնեությունը:

 

  • Ջոբսը առաջին անգամ փորձել է մարիխուանա 15 տարեկանում: Ավելի վաղ նա փորձել է նաև LSD: LSD-ն Ջոբսը փորձել է դպրոցը ավարտելուց առաջ և իր խոսքերով այդ օրը իր համար շատ կարևոր էր և լավագույն օրերից մեկն էր:

 

  • Ջոբսի iPod-ում եղել է Բոբ Դիլանայի ավելի քան 15 ալբոմ և Yo-Yo Ma-ի 3 ալբոմ: Yo-Yo Ma-ի ալբոմների մասին Սթիվը նշել է,որ դա լավագույն ապացույցն է,որ աստված գոյություն ունի:

 

  • iPad 2-ում Ջոբսը ներբեռնել էր ընդամենը մեկ գիրք,դա An Autobiography of a Yogi գիրքն էր: Այս գիրքը Ջոբսը կարդում էր ամեն տարի փոքր հասակից:

 

  • Ջոբսը իր խոսքերում շատ էր նշել,որ անփոխարինելի ոչինչ չկա,բացի ընկերության դիզայներ Ջոնաթան Այվից: Այվը ունի մեծ դեր Apple-ի հիմնական գործում: Ջոբսը Այվին անվանում էր «spiritual partner» – հոգևոր ընկեր: Ջոբսի կինը նշել է,որ նրա համար ամեն ինչ փոխարինելի էր,բացի Այվից:

 

  • Սթիվ Ջոբսը և իր բիոլոգիական հայրը հանդիպել են իրար չիմանալով,որ նրանք հարազատներ են: Սթիվը հաճախ էր այցելում ռեստորան,որի տերը նրա բիոլոգիական հայրն էր,մինչև այն ժամանակ,երբ իմացավ ճշմարտությունը: Սթիվը չէր վստահում իր հորը և բավականին չոր էր նկարագրում նրան:

 

  • Բիլլ Քլինթոնը խորհուրդ է հարցրել Ջոբսից , Մոնիկա Լեվինսկիի հետ սկանդալից դուրս գալու համար:

 

  • Ջոբսը տանել չէր կարողանում Google-ի տնօրեն Էրիկա Շմիդտաին,քանի որ կարծում էր,որ նա գողացել է Android-ի գաղափարը: Ջոբսը իր խոսքերում հաճախ է նշել,որ պատրաստ է զոհաբերել իր ողջ կարողությունը,որպեսզի ապացուցի եղելությունը: Նա պատրաստ էր ոչնչացնել Google ընկեությանը Android-ի միտքը գողանալու համար:

 

  • 2011 թվականի աշնանը Ջոբսը սկսեց հանդիպել այն մարդկանց հետ,որոնց հետ ցանկանում էր հանդիպել մահվանից առաջ: Ջոբսը առաջինը հանդիպեց Բիլ Գեյթսի հետ: Ջոբսը Բիլ Գեյթսին չէր համարում տաղանդավոր մարդ: Նրա խոսքերով Բիլը սովորական մարդ է առանց պատկերացումների: Նա ոչ մի բան չի հայտնագործել: Ջոբսի կարծիքով Բիլլը ավելի լավ իրեն կզգար,եթե զարգանար գրականությունում:

 

  • Լարրի Փեյջը  հարցրել է խորհուրդ Ջոբսից: Ջոբսը ասել է Փեյջին,որ Google-ը ժամանակի ընթացքում կդառնա Microsoft: Ջոբսը խորհուրդ տվեց հրաժարվել շատ նախագծերից,ունենալ հիմնական 5 նախագիծև առաջնոդվել դրանով:

 

  • Ջոբսը շատ էր վախենում iPad-ի ճակատագրի մասին: Դրա պատճառը նոր սարքերի վատ գնահատականն էր: Առաջին սարքերին անվանում էին ոչ օգտակար և անիմաստ: Ջոբսը ստացել էր 800-ից ավելի էլեկտրոնային հաղորդագրություն այս թեմայով:

 

  • Նոր տարածվող հիվանդության կանխման վիրահատական միջամտությանը Սթիվը դեմ էր: 2004 թվականին Սթիվը սկսեց ընդունել վերականգնողական կուրսեր,բայց ավելի ուշ զղջաց իր որոշման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել