
Վինձորի ամրոցում պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ:
Ընդունելության ժամանակ Մակրոնը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ իր աշխույժ պահվածքի պատճառով: Նա ուրախ լսում էր, թե ինչպես է թագավոր Չարլզը խոսում ֆրանսերեն՝ այդ ընթացքում աչքով անելով արքայադուստր Քեյթին: Այս մասին գրում է Sky News-ը:
Բացի դրանից, Մակրոնը խախտել է արարողակարգը՝ առաջ քայլելով թագավոր Չարլզից:
Նշենք, որ Մակրոնը տիկնոջ հետ պետական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել