Զգուշացեք շախմատիստներիցIsport.am-ը գրում է.

Շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն Ալեքսանդր Ալեխինը 1919թ.-ին աշխատում էր ԽՍՀՄ կինոստուդիայում: Մի այցելու մտավ նախասենյակ եւ հարցրեց, թե կրթական բաժնից որեւիցե մեկը տեղում չէ՞: Ալեխինն ասաց.

-Ես լսում եմ, պարոն Պոլուեկտով:
-Մենք ծանո՞թ ենք,- հարցրեց շփոթված այցելուն:
-4 ամիս առաջ,- ժպտալով սկսեց պատմել Ալեխինը,- դուք մտաք դեղատուն եւ բժիշկ Զասեդատելեւի` հարբուխի դեմ նշանակած դեղը պատվիրեցիք ձեր 6-ամյա դուստր Աննայի համար: Ես հերթ էի կանգնել եւ լսեցի Ձեր ու դեղագործի խոսակցությունը: Ձեր հագին եղջերազարդ պենսնե էր,- Ալեխինը շարունակեց,- Դուք հանեցիք կոկորդիլոսի կաշվից պատրաստված մոխրագույն դրամապանակը Ձեր կոստյումի ձախ գրպանից, ապա...
Բայց Ալեխինը չհասցրեց վերջացնել նախադասությունը: Վախեցած այցելուն շտապ հեռացավ եւ այլեւս երբեք չվերադարձավ ստուդիա: 
Մեկ տարի անց Ալեխինը որոշեց իր բացառիկ հիշողությունն օգտագործել այլ կառույցում` աշխատանքի անցավ կենտրոնական քրեական հետախուզական բաժնում: Մի անգամ Ալեխինը լսեց մի ձերբակալվածի ու հերթապահ սպայի միջեւ խոսակցությունը: Ձերբակալվածը ներկայացավ որպես Իվան Տիխոնովիչ Բոդրով: 
-Ներողություն, չէի՞ք կրկնի ձեր ազգանունը,- ընդհատեց Ալեխինը:
-Բոդրով, եւ ի՞նչ:
-Դուք Բոդրովը չեք, այլ Օրլովը,- ասաց Ալեխինը,- եւ Ձեր անունն է Իվան Տիմոֆեեւիչ, ոչ թե Իվան Տիխոնովիչ:
-Չփորձեք շփոթեցնել, ես հանցագործ չեմ:
-Մի քանի տարի առաջ, երբ ես Ձեզ տեսա զինվորական հաշվառման գրասենյակում, Դուք ներկայացաք որպես Իվան Տիմոֆեեւիչ Օրլով: Դուք կրում էիք ոսկեջրած խաչ բարակ սպիտակ մետաղի վրա եւ խալ ունեիք հենց խաչի տակ:
Երբ հերթապահ սպան քանդեց շապիկի կոճակը, բոլորը տեսան խալն ու խաչը: Շուտով հաստատվեց, որ նա Օրլովն է` կրկնակի հանցագործ, որ փախել էր բանտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել