«Արցախի պատմությունը» նախագծի առաջին մասը պատմում է այն մասին, որ հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդն Արցախում բնակվում է ամենահին ժամանակներից ի վեր:

Հայտնի է՝ երբ առաջին մարդիկ Աֆրիկայից դուրս են եկել, բնակություն են հաստատել Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում:

Այս առումով Արցախը մարդկության պատմության համար եզակի նշանակություն ունի: Համաշխարհային պատմությանը հայտնի չէ որևէ տեսակի փաստ, որ հայերից առաջ Արցախը բնակեցված է եղել այլ ազգի ներկայացուցիչներով:

Սա նշանակում է, որ երբ նախամարդը դարձել է մարդ, որը պետք է ունենար ազգություն, հայ է դարձել՝ արցախցի հայ… 

«Արցախի պատմությունը» նախագծի առաջին մասը (ՄԱՐԴՆ ԱՐՑԱԽՈՒՄ) ամբողջությամբ՝ տեսանյութում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել